Բնակելի համալիրների քանակը Երևանում շարունակ ավելանում է, այնտեղ բնակվել նախընտրողների թիվն էլ՝ զուգահեռ աճում: Դա բացատրվում է նրանով, որ հարմարավետ ապրելակերպի համար ոճային լուծումներով բնակարան ունենալն այսօր այլևս բավարար չէ. նույնչափ կարևոր են նաև ենթակառուցվածքները:
Բնակելի համալիրները բազմաթիվ մարդկանց գրավում են մի շարք առավելություններով՝ հարմար վայրով, զարգացած ենթակառուցվածքներով, անվտանգության բարձր մակարդակով, բնակիչների միջև շփման ավելի լայն հնարավորություններով և այլ պայմաններով: Առաջարկում ենք ընթերցել մեր բլոգի հոդվածը և ծանոթանալ բնակելի համալիրների առավելություններին: