Սեպտեմբերի 6-ից 10-ը տեղի ունեցավ «TOON EXPO 2023.VOL 2»-ը

80-ից ավելի տեղական և արտասահմանյան ընկերություններ, յուրօրինակ նախագծեր, հատուկ առաջարկներ, թեմատիկ քննարկումներ…

«TOON EXPO 2023»-ն այս տարի արդեն երկրորդ անգամ մի հարկի տակ համախմբեց բնագավառի ներկայացուցիչներին:  

Հայաստանում անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդեսի մասնակիցների թվում էր «New City Projects»-ը: 5 օրերի ընթացքում այցելուներին ներկայացրինք մեր նախագծերն ու գնման պայմանները: Հնարավորություն ընձեռեցինք էլ ավելի շահավետ պայմաններով ձեռք բերելու բնակարաններ և տներ, օգտվելու հատուկ առաջարկներից: 

Այցելուները կարողացան հոլոգրաֆիկ բուրգերի միջոցով ծանոթանալ նախագծերին և դրանք ուսումնասիրել բոլոր անկյուններից: Նրանք հնարավորություն ունեցան նաև VR (վիրտուալ իրականության) ակնոցի միջոցով հայտնվել դեռ չկառուցված շենքում, շրջել բնակարաններում և տանիքում: 

«New City Projects»-ի ներկայացուցիչները, հաշվի առնելով յուրաքանչյուր այցելուի նախընտրությունները, սիրով օգնեցին գտնել երազանքի հարմարավետ տունը, որը շուտով կբացի իր հյուրընկալ դռները և կողջունի իր առաջին բնակիչներին: