loader
loader
loader
loader
loader
news_head

Ի՞նչն է կապում միմյանց հետ Pallada Tsaghkadzor բնակելի համալիրը, Հին Հունաստանը և Օլիմպիական խաղերը

Յուրաքանչյուր անուն իր պատմությունն ունի։ Pallada-ն՝ Ծաղկաձորի սրտում գտնվող նորակառույց բնակելի համալիրը, նույնպես ունի իր յուրահատուկ պատմությունն ու կոնցեպտը։ 

Այն, ինչպես լավ ֆիլմը, միավորում է սյուժետային տարբեր  գծեր, որոնք արձագանքում են մարդկանց սրտերում և մտքերում, հատկապես՝ նրանց, ովքեր լինելու են բնակելի համալիրի ապագա բնակիչները։

article image

Pallada-ն ավելին է, քան պարզապես բնակելի համալիր, և մեր գործունեությունն ավելին է, քան նորակառույց բնակարանների վաճառք։ Այն վայր է, որտեղ միավորվում են բնության ոգեշնչող գեղեցկությունը, կյանքի բարձր որակը, ներդրումների լայն հնարավորությունները և Հայաստանի մշակութային հոգին։

Հին աշխարհի ոգուց մինչև ժամանակակից ճարտարապետություն

Ժամանակակից լուծումներով նորակառույց բնակարաններ ներառող բնակելի համալիրն անվանակոչվել է Աթենաս Պալլասի՝ հին հունական դիցարանում իմաստության, ռազմի, արհեստների և արվեստների աստվածուհու անունով։

Աթենաս Պալլասը խորհրդանշում է ուժի և բանականության ներդաշնակ միավորումը։ Հենց այս հավասարակշռությունն էլ դարձել է Pallada-ի գաղափարական հիմքը․ ժամանակակից ոճ՝ միավորված ավանդական ջերմության հետ, և նորարարական տեխնոլոգիաներ՝ լրացված շրջակա միջավայրի և պատմության հանդեպ հարգանքով։

Pallada-ն ստեղծվել է՝ դառնալու լավագույն միջավայրը ձեր կյանքի, հանգստի և զարգացման համար։ Այն միավորում է շքեղությունն ու հարմարավետությունը, նորարարությունն ու ջերմությունը, ինչպես նաև այն ուժը, որ գալիս է պատմությունից և ավանդությունից։

Ծաղկաձոր՝ վայր, ուր գիտեն՝ ինչ է նշանակում «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ»

Մեր նախագծի հիմքում ևս մեկ հետաքրքիր կոնցեպտուալ շեշտադրում կա։ Աթենաս Պալլասը Հին Հունաստանի 12 մեծ օլիմպիական աստվածներից էր, իսկ Ծաղկաձորը՝ քաղաք, որն իր պատմությամբ կապված է օլիմպիական շարժման հետ։

1967-ին այստեղ բացվել է մարզական կենտրոն՝ նախատեսված ԽՍՀՄ սպորտային հավաքականներին Մեխիկոյի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստելու համար։ Բարձրլեռնային կլիման, մաքուր օդը և մեղմ ջերմաստիճանային պայմանները կատարյալ պայմաններ էին ստեղծում մարզումների և վերականգնման համար։

Այդ ժամանակից ի վեր Ծաղկաձորը դարձել է այն վայրը, որտեղ մարդիկ ոչ միայն հանգստանում են, այլև վերականգնում ուժերը, ստանում ոգեշնչում և վստահություն՝ այն հատկությունները, որոնք առանձնապես գնահատված էին նաև Հին Հունաստանում։

Այստեղ միավորվում են անցյալն ու ապագան

Pallada-ի գաղափարը կյանքի է կոչվել Ծաղկաձորի բնության գրկում՝ գեղատեսիլ լեռների, անտառների և բյուրեղյա մաքուր օդի մեջ։ 

Սա այն տարածքն է, որը կդառնա ձեր սիրելի անկյունը ջերմ և հյուրընկալ Հայաստանում, որտեղ պատմությունն ու ավանդույթները միահյուսվում են ժամանակակից լուծումների հետ՝ ձեր հարմարավետ առօրյայի, խաղաղ և լուսավոր ապագայի համար։

Այստեղ անցյալը չի հակադրվում ներկային․ դրանք ներդաշնակորեն միաձուլվում են՝ մարմնավորվելով անշարժ գույքի տեսքով և ամփոփվելով ժամանակակից ճարտարապետության, բնապահպանական կայուն լուծումների և մանրուքների նկատմամբ ուշադրության մեջ։ 

Երազանքներն իրականություն են դառնում Pallada-ում

Գնելով նորակառույց բնակարան Pallada-ում՝ դուք ոչ միայն ձեռք եք բերում անշարժ գույք, այլև հաստատուն քայլ եք կատարում դեպի պրեմիում կենսակերպ։ Բացի դրանից՝ համալիրի յուրաքանչյուր բնակարան շահավետ ներդրում է ապագայի համար և արժեքավոր ակտիվ, որը կփոխանցվի ձեր ընտանիքին՝ տարիներ շարունակ պահպանելով իր արժեքը։

Ծաղկաձորը շարունակում է մնալ ուժի, վստահության և ոգեշնչման քաղաք, իսկ Pallada-ն դառնում է նրա նոր էջը՝ ժամանակակից, կայուն և արժեքավոր նախագիծ նրանց համար, ովքեր ձգտում են և պատրաստ են հասնել ավելիին։

Այստեղ պարզապես չեն ապրում։ Այստեղ ձևավորում են ապագան՝ ըստ այն սցենարի, որտեղ յուրաքանչյուրը դառնում է սեփական պատմության գլխավոր հերոսը։

Համալիրի մասին ավելին իմանալու և բնակարան պայմաններին ծանոթանալու համար զանգահարեք +374 44 477 477 հեռախոսահամարով կամ այցելեք մեր գրասենյակներ՝

· Ծաղկաձոր, Ծաղկունյաց հրապարակ, 4

· Երևան, Հ. Թամրազյան փողոց, ½ 

Առաջարկվում է
news