Կառուցման ի՞նչ փուլերով է անցնում շենքը մինչև շահագործման հանձնելը

Շատերն ապրում և աշխատում են բարձրահարկ շենքերում, ամեն քայլափոխի հանդիպում են տարատեսակ կառույցների, սակայն հազվադեպ են հետաքրքրվում, թե ինչ «ճանապարհ են անցել» այդ շենքերը մինչև իրենց բնակիչներին ողջունելը:

Մեր բլոգի այս հոդվածի առանցքում շինարարության բարդ և երկարատև ընթացքն է, նրա հիմնական փուլերը՝ պլանավորումից մինչև շահագործման հանձնում: 

Նախապատրաստական աշխատանքներ

Ցանկացած կառույցի շինարարությանը նախորդում են նախապատրաստական աշխատանքներ: Առաջին հերթին ընտրվում է վայրը, որտեղ նախատեսվում է կառուցել շենքը: Այնուհետև կատարվում է երկրաբանական փորձաքննություն՝ տեղանքի առանձնահատկությունները բացահայտելու, կառուցման նպատակահարմարությունը պարզելու, ինչպես նաև նյութերն ու տեխնոլոգիաներն ընտրելու համար:

Հաջորդ փուլում մշակվում է նախագիծը և կազմվում են հատակագծերը՝ հաշվի առնելով վայրի բնորոշ հատկանիշները, կլիման, սեյսմիկ վիճակը, տարածքում առկա ենթակառուցվածքները և այլն: Որոշվում են բյուջեն և շինարարության ժամկետները, ձևակերպվում են փաստաթղթերը, և գործընթացի հաջող ավարտի դեպքում ստացվում է շինթույլտվություն:

Հիմքի նախապատրաստում և հողային աշխատանքներ

Այս փուլում ձևավորվում է շինհրապարակ: Տարածքը սահմանազատվում է և մաքրվում, ապամոնտաժվում են հին շինությունները, կատարվում են գեոդեզիական չափագրումներ և հատուկ տեխնիկայով հողային աշխատանքներ:  Նյութերի և տեխնիկայի պահման համար էլ առանձնացվում են հատուկ տարածքներ:  

Հիմքի նախապատրաստմանը մեծ ուշադրություն է դարձվում, քանի որ դրանից է մեծապես կախված ապագա շինության որակը, ամրությունն ու երկարակեցությունը: Այն պետք է հուսալի լինի շենքի ծանրաբեռնվածությանը դիմանալու համար:

Կրող կառուցվածքների և պատերի կառուցում

Սա շինարարության հիմնական փուլն է, որի տևողությունն ու բարդությունը պայմանավորված է ընտրված տեխնոլոգիայով, որն էլ, իր հերթին, կախված է կոնստրուկտիվ մասի առանձնահատկություններից: Հիմնականում լինում են պանելային, աղյուսե և մոնոլիտային կառույցներ: Հաճախ նախապատվությունը տրվում է մոնոլիտային շենքերին, որոնք բավականին հուսալի են և ամուր: 

Ինժեներական հաղորդակցությունների մոնտաժում

Շենքի կառուցմանը զուգահեռ կատարվում է ինժեներական հաղորդակցությունների մոնտաժումը: Դրանք ներառում են գազամատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման խողովակները, կոյուղագծերը, էլեկտրահաղորդման գծերը, օդափոխության համակարգերը և այլն: 

Տանիքի կառուցում

Թեև տանիքի նյութերը լինում են տարբեր՝ կախված շենքի առանձնահատկություններից, այնուամենայնիվ, բոլոր տեսակի տանիքների նպատակը շենքի ներսը տեղումներից պաշտպանելն է, ուստի այն պետք է լինի ջրամեկուսացված և ջերմակուսացված: Տանիքի կառուցումը ևս մեծ ուշադրություն և արհեստավարժություն է պահանջում, քանի որ մոնտաժման ընթացքում թույլ տրված բացթողումները կարող են բացասաբար անդրադառնալ հերմետիկության վրա: 

Հարդարման աշխատանքներ

Շինարարության ընթացքում կատարվում է շենքի արտաքին երեսպատումը, կառուցվում են միջբնակարանային և միջսենյակային պատերը, հարթեցվում են պատերն ու հատակը, ինչպես նաև տեղադրվում են մուտքի և պատշգամբի դռներն ու պատուհանները, մոնտաժվում են վերելակները: Կատարվում են միջանցքների, աստիճանների, կայանատեղիի և այլ ընդհանուր օգտագործման տարածքների սալիկապատումն ու հարդարումը: Անհրաժեշտության դեպքում ապահովվում է նաև ձայնամեկուսացումը:

Նորակառույցներում բնակարանները սովորաբար հանձնվում են առանց ներքին հարդարման, սակայն գնորդները հաճախ այդ հարցով ևս դիմում են կառուցապատողին:

Արտաքին ցանցերի կառուցում

Այս փուլում կառուցվում են գազի, էլեկտրականության, ջրամատակարարման և ջրահեռացման արտաքին ցանցերը:

Շենքի հարակից տարածքների բարեկարգում

Հարմարավետ միջավայրի ստեղծման գործում մեծ դեր են խաղում բակը և շենքի հարակից ճանապարհները, ուստի բավական ժամանակ և ռեսուրսներ ներդրվում են նաև դրանց բարեկարգման համար: Հաճախ առանձնացվում են կանաչապատ տարածքներ, կառուցվում են մանկական և սպորտային հրապարակներ:

Շահագործման հանձնում

Երբ կառուցման և հարդարման աշխատանքներն ավարտվում են, և շենքը պատրաստ է լինում, շինարարությունն ընդունող հանձնաժողովը ստուգում է դրա համապատասխանությունը նախագծին և ստանդարտներին: Դրական եզրակացության դեպքում տրվում են ավարտական ակտ ու շահագործման թույլտվություն: Դրանից հետո միայն շենքը կարող է ողջունել իր բնակիչներին:  

Ամփոփելով նշենք, որ շինարարության փուլերից յուրաքանչյուրն անչափ կարևոր է: Հարմարավետության և անվտանգության ապահովման տեսանկյունից դրանցից որևէ մեկի դերը թերագնահատել չարժե: Հուսալի և ամուր շինություններ կառուցելու համար էլ անհրաժեշտ է բոլոր փուլերում հետևել շինարարական ժամանակակից ստանդարտներին և կիրառել բարձրորակ նյութեր ու տեխնիկա: