Այսուհետ Ավան վարչական շրջանն ունի նոր հասցե՝ 39/25, որտեղ բնակիչներին իր դռներն է բացել Աճառյան բնակելի համալիրը: Օգոստոսի 30-ին տեղի ունեցավ համալիրի առաջին մասնաշենքի պաշտոնական հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցեցին մասնաշենքի բնակիչները և Ավան վարչական շրջանի ղեկավարը։
Նախկինում չկառուցապատված և չբնակեցված այս տարածքը 4 տարում վերածվել է ժամանակակից բնակավայրի, որտեղ համադրված են ճարտարապետական նորարար լուծումները, հարմարավետությունը և համայնքային կյանքի համար անհրաժեշտ հնարավորությունները:
Չորս բազմաբնակարան շենքերից բաղկացած շինարարության ամենաբարձր ստանդարտներին համապատասխան կառուցված թաղամասերից առաջինը ունի 244 բնակարան: Աճառյան բնակելի համալիրը մոտ է տեղակայված հիմնական ճանապարհին և գտնվում է անմիջապես Երևանի ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ:

Համալիրում նախատեսվում է կառուցել ֆուտբոլի դաշտ և թենիսի կորտ՝ ակտիվ և առողջ ապրելակերպը գնահատող բնակիչների համար։
Հատկանշական է նաև, որ շրջակա տարածքը շուտով ամբողջությամբ կանաչապատվելու է՝ ապահովելով մշտապես թարմ ու մաքուր օդ։
Ավանի այս հատվածի կառուցախատումը New City Projects-ի աշխատանքների արդյունքում, վստահաբար տարիներ անց երևանցիների կողմից հարմատավետ, անաղմուկ և սիրված բնակելի թաղամաս է դառնալու: